Որոնում
զանգերի կենտրոն 9:00-18:00
/am

Պայմանավորված նրանով, որ վինիլային կողպեքավոր հատակի ծածկույթները պահանջում են տեղադրում ենթաշերտի վրա, ապա ենթաշերտի ընտրությունը կարևոր նշանակություն ունի: Ենթաշերտի որակից է կախված, թե որքան երկար կծառայի հատակի ծածկույթը, օրինակ՝ փափուկ ենթաշերտը կարող է հանգեցնել կողպեքների կոտրման:

Quick-Step ապրանքանիշի SPC և Alpha Vinyl հատակի ծածկույթը տեղադրելու համար օգտագործվող ենթաշերտը պետք է դիմանա ծանր առարկաների ժամանակավոր բեռնվածությանը CS>400կՊա: Ենթաշերտը չպետք է ունենա 1,2 մմ-ից ավելի հաստություն և կպչուն շերտ, որպեսզի չվնասի հատակի ծածկույթը:

Ենթաշերտը կատարում է հետևյալ գործառույթները.

  • կետային և աննշան անհարթությունների հարթեցում կոպիտ հատակի վրա (Կարևոր է. հատակի հիմքը պետք է նախապես հարթեցվի);

  • հարվածային աղմուկի նվազեցում, որը տարածվում է ներքևի հարկի սենյակ;

  • արտացոլված աղմուկի նվազեցում, որն առաջանում է այն սենյակում քայլերից, որտեղ տեղադրված է հատակի ծածկույթը;

  • կողպեքային համակարգի պաշտպանություն (կահույքի ստատիկ բեռներից, ծանր առարկաների ժամանակավոր բեռներից, քայլելիս դինամիկ բեռներից);

  • ջերմամեկուսացում (բարձր՝ տաքացման համար, ցածր՝ տաք հատակի համակարգերի համար):

Որակյալ ենթաշերտը մեծացնում է հատակի ծածկույթի ծառայության ժամկետը:

MMFA ասոցիացիայի կողմից մշակվել են ենթաշերտների պահանջներ, որոնց նպատակն է մեծացնել հատակի ծածկույթի ծառայության ժամկետը:

                                                              требования.png


*DL 10 000 պտույտ ցուցանիշը նախատեսված է 31 դասի համար: 32 և 33 դասերի համար ցուցանիշը պետք է համապատասխանի > 25 000 պտույտ պարամետրերին: Սեղմման ամրության ցուցանիշը պետք է գերազանցի 200 կՊա-ն:


Այլ ցուցանիշներ, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

PC – կետային անհարթությունները հարթեցնելու ունակություն: Աննշան առանձին անհարթությունների նիվելացումը (շինարարական փոշի, հիմքի անհարթություններ) ապահովում է հատակի ծածկույթի պաշտպանություն և ակուստիկ հարմարավետություն:

Հատակի ծածկույթի մեխանիկական պաշտպանության և ակուստիկայի նկատառումներից ելնելով անհրաժեշտ է խուսափել դատարկությունների առաջացումից: Ենթաշերտը պետք է փոխհատուցի կոպիտ հիմքի վրա աննշան առանձին անհարթությունները: Որքան մեծ է PC արժեքը (կետային անհարթությունները հարթեցնելու ունակությունը), այնքան լավ է այդ հարթեցումը:

Խտություն - խիտ ենթաշերտը ապահովում է կողպեքային համակարգի պաշտպանություն կոպիտ հատակի անհարթությունների դեպքում և ակուստիկ հարմարավետություն:

Խիտ կոշտ ենթաշերտը ամուր կպչում է հատակի ծածկույթին՝ չառաջացնելով դատարկություններ: Գործառնական բնութագրերն ավելի բարձր են, հարմար է բարձր երթևեկելի սենյակների համար:

DL – դինամիկ բեռնվածություն: Ենթաշերտը պետք է կարողանա «կլանել» կրկնվող կարճատև բեռները (քայլել, անվավոր աթոռներ, սայլակներ և այլն): DL արժեքը որոշվում է հատակի ծածկույթի մակերևույթի վրա աթոռների գլանափաթեթների պտույտների քանակով:

Որքան բարձր է DL արժեքը, այնքան երկար ենթաշերտը կդիմանա դինամիկ բեռներին:

CS (ծանր առարկաների ժամանակավոր բեռ) - ժամանակավոր բեռներից սեղմման ամրությունը (CS) այն ուժն է, որն անհրաժեշտ է ենթաշերտը 0,5 մմ սեղմելու համար: Որքան բարձր է կՊա արժեքը, այնքան բարձր է ենթաշերտի դիմադրությունը սեղմմանը: Այս ցուցանիշը վկայում է բեռներից առաջացած ժամանակավոր ազդեցության և կողպեքային համակարգի պաշտպանության մասին:

Ենթաշերտերը օգտագործման ողջ ժամանակահատվածում պետք է դիմանան որոշակի բեռների. չկորցնեն գործառնական հատկությունները բեռների ժամանակավոր ազդեցության հետևանքով և ապահովեն հատակի ծածկույթի կողպեքային համակարգի պաշտպանություն:

Որքան բարձր է կՊա արժեքը, այնքան բարձր է ենթաշերտի դիմադրությունը սեղմմանը:

CC (երկարատև ստատիկ բեռ) - ստատիկ բեռներից սեղմման ամրությունը (CC) որոշում է, թե ինչ քաշ կարող է կանգնել հատակին 10 տարի, որպեսզի ենթաշերտը սեղմվի 0,5 մմ-ով: Այս ցուցանիշը վկայում է ստատիկ բեռների ազդեցությունից երկարաժամկետ պաշտպանության և ենթաշերտի հատկությունների (առավելությունների) պահպանման մասին:

IS (հարվածային աղմուկի նվազեցում), դԲ - ցուցանիշ, որը որոշում է ակուստիկ հարմարավետությունը հարվածային աղմուկների կլանման հետևանքով, որոնք լսելի են ներքևի հարկի սենյակում: Որքան բարձր է IS-ը, այնքան ավելի լավ ենթաշերտը հատակի ծածկույթի հետ համատեղ կնվազեցնի աղմուկը: Այս բնութագիրը ցույց է տալիս, որ ենթաշերտը նվազեցնում է անցնող աղմուկը, որը լսելի է ներքևի հարկի սենյակում: Ընդ որում, աղմուկի մակարդակի 10 դԲ-ով կրճատումը համապատասխանում է մարդու ականջի կողմից ընկալվող ձայնի բարձրության երկու անգամ նվազմանը:

RWS (արտացոլված աղմուկի նվազեցում) - ենթաշերտը նվազեցնում է այն սենյակի աղմուկը, որտեղ գտնվում է մարդը:

Քայլերի աղմուկը, որը մարդը լսում է այն սենյակում, որտեղ գտնվում է, կոչվում է քայլելու աղմուկ: Հատուկ ենթաշերտը կարող է զգալիորեն նվազեցնել քայլելու աղմուկը: Այսպես կոչված RWS արժեքի որոշման անհրաժեշտ նորմերը դեռ մշակման փուլում են, այնպես որ այսօր չկան փորձարկման համընդհանուր մեթոդներ: Մինչև նոր ստանդարտի հայտնվելը, հնարավոր չէ տալ նվազագույն պահանջների կոնկրետ առաջարկություններ: Բայց արդեն այսօր կարելի է ասել. որքան մեծ է RWS արժեքը (քայլելու աղմուկից մեկուսացում), այնքան լավ:

R (ջերմակայունություն) - վինիլը, որպես կանոն, կարելի է տեղադրել հատակի ջեռուցման համակարգերի հետ: Որպեսզի տաք հատակը կարողանա արդյունավետ աշխատել, ենթաշերտերը պետք է ունենան ջերմակայունության առավելագույն ցածր ցուցանիշ, այսինքն՝ ենթաշերտի և վինիլի (Rʎ,B) այդ ցուցանիշների ընդհանուր գումարը պետք է լինի առավելագույնս ցածր: Ենթաշերտի ջերմակայունությունը որոշվում է ջերմաստիճանի տարբերությամբ, երբ նյութի միջով տեղի է ունենում ջերմափոխանակություն: Դա արտադրանքի հաստությունն է՝ բաժանված իր հաղորդականության վրա: Չափման միավորը մ2 Կ (Կելվին) է Վատտի վրա: Այս արժեքը պետք է լինի բարձր կամ ցածր՝ կախված օգտագործողի նախասիրություններից: Տաք հատակի համակարգի վրա կիրառելիս այս արժեքը պետք է լինի ցածր, իսկ այն դեպքում, երբ սպառողը ցանկանում է մեկուսացնել իր հատակը, այս արժեքը պետք է լինի բարձր:

Տաք հատակի համակարգերի հետ արդյունավետ համատեղելիությունը որոշվում է ամբողջ հատակի համակարգի ջերմակայունությամբ:


Գտեք մոտակայքում գտնվող խանութը
Մենք օգտագործում ենք թխուկներ՝ կայքի աշխատանքը բարելավելու համար։
Մնալով կայքում Դուք համաձայնում եք cookie-ների մշակմանը