Որոնում
զանգերի կենտրոն 9:00-18:00
/am

Ստատիկ էլեկտրականությունը ֆիզիկական երևույթ է, որն առկա է մեր առօրյա կյանքում: Այն կարող է դրսևորվել մազերի բարձրացմամբ սանրվելուց հետո կամ տարբեր առարկաների, իսկ երբեմն նույնիսկ մարդուն դիպչելուց հետո կայծի առաջացման զգացողությամբ:

Կուտակված էլեկտրական լիցքերը նվազեցնում են կյանքի հարմարավետությունը և դժվարացնում տարբեր առարկաների հետ փոխազդեցությունը, ինչպես նաև հանգեցնում են փոշու և կեղտի ձգմանը:

Quick-Step լամինատը արտադրվում է հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որը ապահովում է երկարատև հակաստատիկ էֆեկտ: Այս տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս լամինատին կատարել հաղորդիչ գործառույթ, քանի որ այն հեռացնում է լիցքը: Դա նշանակում է, որ էլեկտրաստատիկ լիցքաթափումները մնացել են անցյալում: Այժմ կարելի է չվախենալ ստատիկ էլեկտրականության կուտակումից նույնիսկ չոր կլիմայական պայմաններում: Այսպիսով, Quick-Step լամինատե հատակի ծածկույթը իդեալական լուծում կլինի ոչ միայն տան, այլև գրասենյակների, խանութների և այլնի համար: Quick-Step լամինատի հակաստատիկ հատկությունը երկարատև է և շարունակվում է օգտագործման ողջ ժամանակահատվածում:

Հակաստատիկ մշակման շնորհիվ Quick-Step լամինատե հատակները համապատասխանում են EN 1815 և EN 14041 նորմատիվների պահանջներին (շինանյութերի վերաբերյալ եվրոպական դիրեկտիվներ):

Գտեք մոտակայքում գտնվող խանութը
Մենք օգտագործում ենք թխուկներ՝ կայքի աշխատանքը բարելավելու համար։
Մնալով կայքում Դուք համաձայնում եք cookie-ների մշակմանը