Որոնում
զանգերի կենտրոն 9:00-18:00
/am

Պայմանավորված նրանով, որ վինիլային կողպեքավոր հատակի ծածկույթները պահանջում են տեղադրում ենթաշերտի վրա, ապա ենթաշերտի ընտրությունը կարևոր նշանակություն ունի: Ենթաշերտի որակից է կախված, թե որքան երկար կծառայի հատակի ծածկույթը, օրինակ՝ փափուկ ենթաշերտը կարող է հանգեցնել կողպեքների կոտրման: Վինիլային հատակի համար պահանջվում է բարձր սեղմման ամրությամբ ենթաշերտ, հետևաբար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել միայն մեր ծածկույթների համար նախատեսված հատուկ ենթաշերտեր. Quick Step Optima, Quick Step Comfort կամ Quick Step Transit.

Quick-Step-ի բոլոր ենթաշերտերը վինիլային հատակների համար համատեղելի են հատակի ջեռուցման հետ: Սակայն կախված կոնկրետ նախագծից, մեր որոշ ենթաշերտեր կարող են ավելի հարմար լինել, քան մյուսները:

Ենթաշերտի ճիշտ տեղադրումը զգալիորեն ազդում է ձեր Quick-Step վինիլային հատակի վերջնական արտաքին տեսքի, որակի և հարմարավետության վրա: Հետևաբար, մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել հատուկ մշակված ենթաշերտ, որը նախատեսված է հենց վինիլային ծածկույթների համար:

Դուք կարող եք ընտրել ենթաշերտերի երեք տարբեր տեսակներից մեկը, որոնք բոլորն էլ համատեղելի են Alpha Vinyl հավաքածուի հետ(*):

- OPTIMA: Իդեալական է հատակի ջեռուցման համակարգերի համար: Ենթաշերտը թույլատրվում է տեղադրել արդեն մոնտաժված էլեկտրական կամ ջրային տաք հատակի համակարգի վրա կոպիտ հիմքում:

- COMFORT: Այս ունիվերսալ ենթաշերտը օգնում է հարթեցնել հատակի գոյություն ունեցող հիմքը: Comfort ենթաշերտը հարմար է ցանկացած սենյակի համար և ապահովում է ձայնակլանում՝ համատեղելիությամբ մեր ցանկացած վինիլային ծածկույթի հետ:

- TRANSIT: Ենթաշերտն ապահովում է գերազանց ձայնամեկուսացում հարևան սենյակներից: Հետևաբար, Transit ենթաշերտը իդեալական է վերին հարկերի և բնակարանների համար:

Նշում (*): Quick-Step-ը առաջարկում է նաև Alpha Vinyl հավաքածու՝ ներկառուցված ենթաշերտով: Այս դեպքում արգելվում է տեղադրել լրացուցիչ առանձին ենթաշերտ:


Դիտեք բոլոր ենթաշերտերը վինիլային հատակների համար

Գտեք մոտակայքում գտնվող խանութը
Մենք օգտագործում ենք թխուկներ՝ կայքի աշխատանքը բարելավելու համար։
Մնալով կայքում Դուք համաձայնում եք cookie-ների մշակմանը