Վնասված պլանկի արագ վերանորոգման և վերականգնման համար մեր կողմից նախատեսվել է Quick-Step QSREPAIR վերանորոգման հավաքածու, որի մեջ մտնում են տարբեր գույների 7 մատիտ: Գույների խառնումը և համադրումը թույլ են տալիս հասնել Quick-Step լամինատի ցանկացած երանգի լիակատար համապատասխանության:
Quick-Step լամինատի վերանորոգման հավաքածուի մեջ մտնում են.
• 1 սպաթուլա;
• 1 հալոցիչ (առանց մարտկոցների);
• 7 մոմե մատիտ:
Օգտագործման հրահանգ.
1. Նախապատրաստում
Կարևոր նշանակություն ունի ճիշտ նախապատրաստումը: Առաջին հերթին, մաքրեք հատակի վնասված հատվածը և համոզվեք դրա վրա փոշու, յուղի, մոմի և ճարպի բացակայության մեջ:

2. Ընտրեք անհրաժեշտ գույները

Ընտրեք անհրաժեշտ գույները առաջարկություններին համապատասխան (ներկայացված են ստորև բերված աղյուսակում):
3. Հալում և խառնում
Տե՛ս գույնի համապատասխանեցման աղյուսակում. () մեջ վերցված գույները միշտ չէ, որ պարտադիր են (կախված մակերեսի հատվածից): Ուշադրություն դարձրեք, որ դրանք փոխում են գույնը, ուստի ավելի լավ է դրանք մեծ քանակությամբ չքսել:

4. Լրացում

5. Հարթեցում
Սպաթուլայի սուր եզրով քերեք ավելցուկային նյութը:

6. Ճշգրիտ շտկում
Գույնի ճշգրիտ շտկման համար կարելի է վերականգնման ենթակա հատվածը քերել սրածայր գործիքով և այդ հատվածը լրացնել ավելի մուգ մատիտով:
